Արա Այվազյանի ազատման դիմում գրելու մասին լուրը կեղծ է․ Տեղեկատվության ստուգման կենտրոն
Անհայտ ծագման տելեգրամյան ալիքի կողմից հերթական կեղծիքն է տարածվել։ Mediaport-ի տեղեկություններով՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ազատման դիմում է գրել․ այս պահին նախարարի նոր թեկնածու են փնտրում, որից հետո կհայտարարվի հրաժարականի մասին:
Տեղեկատվության ստուգման կենտրոնի հարցմանն ի պատասխան՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հերքեց լուրը:
«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Նման բան չկա»,- կենտրոնի հետ զրույցում հայտնեց Նաղդալյանը։