ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԲԱՆԱԿԻ ԹԻԿՈՒՆՔԻՆ Է ԼԻՆԵԼՈՒ. Վիտալի Բալասանյան hraparak.am
Այսօր՝ փետրվարի 25-ին, խորհրդակցություն է տեղի ունեցել ՀՅԴ Ստեփանակերտի Նիկոլ Դուման կենտրոնում ԱՀ ԱԺ խորհրդարանական երեք ուժերի՝ Արցախի ժողովրդավարական, Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Արցախի Արդարություն կուսակցությունների միջև:
Կարևորվել է ՀՀ-ում ստեղծված իրավիճակում Արցախի անվտանգության հարցը, հատկապես, շփման գծում զգոնությունն ու հնարավոր սադրանքներից խուսափումը: Այս հարցի շուրջ քննարկումներին հրավիրվել և մասնակցել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:
Կուսակցությունների ներկայացուցիչները հավաստիացրել են, որ ինչպես միշտ Արցախի ժողովուրդը բանակի թիկունքում է լինելու և չի հանդուրժելու բանակի դեմ որևէ ոտնձգություն: Բանակի նվիրվածությունը մեր Հայրենիքի պաշտպանությանը կասկածի տակ առնելը անհանդուրժելի է:
hraparak.am