Հրետանային և հրաձգային ստորաբաժանումներն անցկացրել են համատեղ զորավարժություն

Ըստ զորավարժության սցենարի՝ հրետանային ստորաբաժանումները կասեցրել են պայմանական հակառակորդի տանկային գումարտակի հարձակումը, հակագրոհի են անցել հրաձգային ստորաբաժանումները:
Մարտավարական և եղանակային բարդ պայմաններում անձնակազմը գերազանց կատարել է առաջադրված խնդիրները և ցուցաբերել բարձր պատրաստվածություն։
Skip to content
