Խոշոր կառուցապատման ծրագրերը պիտի իրականացվեն մրցութային հիմքով. Տիգրան Ավինյան
Խոշոր կառուցապատման ծրագրերը պիտի իրականացվեն մրցութային հիմքով՝ սկսած նախագծման աշխատանքներից: Այդ պրակտիկան արդեն իսկ կիրառության մեջ է Կոնդ թաղամասի դեպքում, ինչպես նաև վերաբերում է Նորագյուղում նախապատրաստվող կառուցապատման ծրագրին:
Թափանցիկ մրցութային ընթացակարգերը կարևոր են՝ երաշխավորելու հանրության վստահությունը նման նախագծերի նկատմամբ: