Մայիսի 9-ին ռուս խաղաղապահներն Արցախում մեծ շքերթ կանեն. «Հրապարակ»

Khaghaghapahner

 «Մի քանի օր է՝ համացանցում տեղեկություններ են պտտվում, որ Արցախի իշխանությունները եռատոնից երկտոնի վերածված մայիսի 9-ին (որը նաեւ Շուշիի ազատագրման օրն է) Ստեփանակերտի հրապարակում մեծ համերգ են նախատեսում։ Արցախցիները վրդովված են այդ լուրերից՝ համարում են, որ 44-օրյա պատերազմից հետո համերգ կազմակերպելը մեր նահատակների հիշատակն անարգելուն համազոր բան է։ Սակայն ԱՀ նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը երեկ «Հրապարակ»-ին  փոխանցել է․ «Գոնե այս պահին Ստեփանակերտի հրապարակում մեծ միջոցառման մասին խոսք չկա»։

Ինչ վերաբերում է օրվա այլ միջոցառումներին, ասել է՝ Մշակույթի նախարարությունն է դրանցով զբաղվում, իսկ նախագահի հրամանով որեւէ հանձնաժողով չի ձեւավորվել, որը կզբաղվի միջոցառումներով։ Մշակույթի նախարարությունից չեն չպատասխանել, սակայն  թերթը պարզել է, որ այդ օրը ԼՂ-ում գտնվող ռուս խաղաղապահներն են պատրաստվում մեծ շքերթ անցկացնել՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձին նվիրված։ Ստեփանակերտի օդանավակայանին մոտ Իվանյան համայնքում օրերս փորձ է անցկացվել, ներգրավված է եղել շուրջ 400 ռուս զինծառայող։ Արցախի իշխանական շրջանակները վստահեցնում են, որ շքերթը լինելու է ոչ թե Ստեփանակերտի հրապարակում, այլ Իվանյան համայնքում»,-գրում է թերթը։

Ձեզ կհետաքրքրի...