Վերջին տվյալները Սյունիքից․ներկայացնում են պատգամավորները. a1plus am

Ishkhanadzor

 Սյունիքի մարզի Իշխանասար համայնքում այս պահին բանակցություններ են ընթանում։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ ԼՀԿ Սյունիքից ընտրված պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը։

Պատգամավորը հայտնեց նաև, որ ադրբեջանցիները փորձել են առաջ գալ, հայկական կողմը կասեցրել է, այս պահին դեռ հետ չեն գնացել, բանակցությունները շարունակվում են․

«Իրավիճակը հանգիստ է, մի պահ խոսակցություն գնաց Ծղուկի հետ կապված, կապվել եմ Գորայքի համայնքի ղեկավարի հետ, որևէ խնդիր չկա գյուղում, բնակիչներն իրենց առօրյա աշխատանքով են, սուտ տեղեկատվություն տարածելով փորձում են բնակչության մեջ խուճապ տարածել»,-հայտնեց Գրիգորյանը։

«Ա1+»-ը զրուցեց նաև «Իմ քայլը» խմբակցության Սյունիքից ընտրված պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հետ. նա ևս հայտնեց, որ այս պահին երկուստեք բանակցություններ են․

«Նախնական պայմանավորվածություն է եղել, որ դիրքերը իրար չմոտեցնեն, իմ ունեցած տեղեկություններով՝ իրենք փորձել են մոտենալ մեր դիրքերին, մերոնք թույլ չեն տվել, ես հիմա գնում եմ Իշխանասար տեղում իրավիճակը հասկանալու»,-հայտնեց պատգամավորը։

Բախումների և վիրավորների մասին լուրերը երկու պատգամավորն էլ հերքեցին։

Հիշեցնենք, որ ըստ ՊՆ-ի տարածած տեղեկատվության՝ mայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել։ Սյունիքի սահմանային հատվածներից մեկումայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ:

 

a1plus.am

Ձեզ կհետաքրքրի...