Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ընթացքում օգնություն չի խնդրել` կապված Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակի հետ. Պեսկով

Peskov

 Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ընթացքում օգնություն չի խնդրել` կապված Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակի հետ: Ինչպես հայտնում է Mk.ru-ն, այս մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դ.Պեսկովը:

«Ոչ, Փաշինյանն օգնություն չի խնդրել: Նա ծայրահեղ անհանգստություն է հայտնել` կապված սահմանին տիրող իրավիճակի հետ»,- ասել է նա` ընդգծելով, որ Վլադիմիր Պուտինը կիսում է Փաշինյանի մտահոգությունը: 

Պեսկովի խոսքով` Փաշինյանի հետ զրույցում ՌԴ նախագահն ընդգծել է եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների, առաջին հերթին` հրադադարի մասին դրույթի պահպանման անհրաժեշտությունը:

 

Ձեզ կհետաքրքրի...