Բաթումիից Հայաստան երթևեկող բեռնատար մեքենայի վարորդի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս
Բաթումիում բնակվող քաղաքացու մոտ, ով Փոթին անցնելով երթևեկում էր Հայաստան, հայտնաբերվել է կորոնավիրուս և այժմ նա գտնվում է Հայաստանի կլինիկաներից մեկում,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել Փոթիի հանրային առողջապահության կենտրոնի ղեկավարի տեղակալ Զիզի Գագուան:
Ինչպես պարզվում է, տղամարդը բեռնատար ավտոմեքենայի վայրորդ է և նա ճանապարհին կանգ է առել Փոթիում, ավտոմեքենայի վերանորոգման կետում:
Փոթիի համակարգող շտաբի ղեկավար Կեսո Գելենիձեի խոսքով, արդեն հայտնաբերվել են անձինք, ովքեր Փոթիում կապ են ունեցել վարակակիր անձի հետ և հինգ մարդու Փոթիից տեղափոխել են Բաթումիի կարանտինային տարածք:
«Մեզ տեղեկացվել է, որ բաթումցի վարորդը, ով անցել է Փոթին և ունեցել է մեքենայի տեխնիկական խնդիր, կանգ է առել տեխզննման կետերից մեկի մոտ: Քիչ անց, վարորդի մոտ հայտնաբերվել է կորոանվիրուս: Նշված անձի հետ կապ ունեցող հինգ քաղաքացի Փոթի քաղաքից տեղափոխվել է Բաթումիի կարանտինային տարածք»,- հայտարարել է Կեսո Գելենիձեն:
1tv.ge