Չավուշօղլուն Ֆրանսիային համարում է բարեկամ և դաշնակից երկիր

Dashnakic

 Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Փարիզ կատարած այցին ընդառաջ հոդված էր հրապարակել ֆրանսիական L’Opinion թերթին։

Չավուշօղլուն, Ֆրանսիային անվանելով «բարեկամ և դաշնակից երկիր», նշել է, որ Հարավային Կովկասում Թուրքիան և Ֆրանսիան միասնաբար կարող են աջակցել կայուն խաղաղությանը, որը կօգնի Ադրբեջանի և Հայաստանի բարգավաճմանը:

Թուրքիայի արգործնախարարը նախարարը հայերին անվանելով «ծայրահեղականներ» գրել է, «եթե հնարավոր լինի կանխել հայ ծայրահեղականների՝ թուրք-ֆրանսիական հարաբերությունները պատանդ վերցնելու անհիմն պնդումները, ապա Թուրքիան և Ֆրանսիան իրենց համատեղ ջանքերով կարող են ավելի լավ նպաստել Հարավային Կովկասի կայունությանը»:

Չավուշօղլուն գրել է, որ Թուրքիայի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները լարվածության մի շրջան են անցել, ինչն անսովոր է երկու դաշնակից երկրների համար: Բայց մարտի սկզբին երկրների նախագահների միջև կապը հնարավորություն է տվել ամրապնդել կապերը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...