Արտակարգ դեպք․ երկվորյակ քույր ու եղբայր «Հաղթանակ» զբոսայգում վնասվածքներ են ստտացել

Vnasvacqner

 Հուլիսի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմանում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա, իսկ 5 րոպե անց՝ աջ և ձախ ոտքերի վնասվածքներով մեկ այլ երեխա, գրում է shamshyan.com-ը։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը և պարզել, որ հիվադանոց տեղափոխվածներն են ԱՄՆ-ի քաղաքացիները՝ 18-ամյա Ռոբերտ Օ․-ն, 18-ամյա Նատալյա Օ․-ն։

Մինչ բժիշկները իրենց մասնագիտական աշխատանքներն էին կատարում, առաջին անհրաժեշտության բուժօգնությունը ցուցաբերելով վիրավորներին, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները պարզել են, որ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել «Հաղթանակ» զբոսայգուց, որտեղ «Մրրիկ» ատրակցիոնի նստատեղի կոտրվելու հետևանքով և վայր ընկնելու հետևանքով վնասվածքներ են ստացել։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Ըստ աղբյուրի՝ վիրավորները երկվորյակներ են։

Ձեզ կհետաքրքրի...