Թուրքիայի խորհրդարանի նախագահը Շուշիում է

Shushium

 Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (մեջլիս) նախագահ Մուսթաֆա Շենթոփն այցելել է Ադրբեջանի օկուպացրած հայկական Շուշի բերդաքաղաք:

Թուրքական պետական «TRT» հեռուստատեսությանը տված հարցազրույցում Շենթոփը խոսել է հայերի կողմից «Շուշիի ավերման» մասին՝ համոզմունք հայտնելով, որ Շուշին շուտով կվերականգնվի:

Արցախի խաղաղ բնակավայրերի ռմբակոծման ու ավերման մեջ մեծ ներդրում ունեցած պետության խորհրդարանի ղեկավարը անհեթեթաբար հայկական կողմին է մեղադրել բարբարոսության և ավերածություններ իրականացնելու մեջ:

Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի խորհրդարանի նախագահները միասին շրջել են Ադրբեջանի կողմից զավթված հայկական բերդաքաղաքում:

Շենթոփն ուղերձ է հղել Հայաստանին՝ կոչ անելով հրաժարվել «ագրեսիվ քաղաքականությունից»: Նա տարածաշրջանային կայունության և  խաղաղության դեմ  ուղղված քայլերի մեջ է մեղադրել Հայաստանին՝ նշելով որ խաղաղությունն առաջին հերթին Հայաստանի ժողովրդին է անհրաժեշտ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...