«Կարո՞ղ եք հաշվել՝ ինչ գումար է նստել հարկատուներիս վրա այս եռօրյա գեղի կրկեսը». Վահե Տեր-Մինասյան

Vahe

 Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

 

«Աշխատանքի եռօրյա զրոյական արդյունավետությունը, ոչինչ չասող հակադարձ մեղադրանքներն ու ավելի քան էժանագին բեմադրությունները վերջնակապես գալիս են ապացուցելու, որ երկիրը ճգնաժամից հանելու, լրջագույն խնդիրներ լուծելու փոխարեն այս խորհրդարանը զբաղվելու է առաջին հերթին մանր միջանձնային, լավագույն դեպքում՝ միջկուսակցական գզվռտվոցով։ Տիկնայք և պարոնայք, ընկերներ և ընկերուհիներ, տղաներ ու աղջիկներ, խորհրդարան եք եկել և ուրեմն գործով զբաղվեք: Իսկ իրար կերեք, օրինակ, բուֆետում…
     Հ.Գ.
     Ինչ-որ մեկը կարո՞ղ է հաշվել թե ինչ գումար է նստել մեր՝ հարկատուներիս վրա, այս եռօրյա գեղի կրկեսը։ Կոնկրետ ես, հաստատ չեմ պատրաստվում հարկեր վճարել, որ սրանք դեպուտատ-դեպուտատ խաղան»:

Ձեզ կհետաքրքրի...