Վիրավորանքի համար պատասխանատվություն սահմանող նոր հոդվածի 1-ին հասցեատերը ԶԼՄ-ներն են
Ուժի մեջ մտավ Քրեական օրենսգրքի՝ ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվություն սահմանող նոր հոդվածը, որն ամբողջությամբ հակասահմանադրական է և չի բխում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։
«Այս փոփոխության առաջին հասցեատերը հենց լրատվամիջոցներն են լինելու ու, մեղմ ասած, տարակուսելի է, թե ինչպես կարող է լրատվամիջոցին սպառնալ ազատազրկում՝ ազատ արտահայտվելու որևէ դրսևորման համար։
Այս փոփոխությունը հակասում է նաև ՄԻԵԴ նախադեպային իրավունքին ու ՄԻԵԿ-ին:
Ըստ այդմ, ոչ միայն արգելվում է քրեականացումը, այլ նաև արգելվում է պետական իշխանության ներկայացուցիչներին հատուկ պաշտպանությամբ օժտելը՝ հիմնավորմամբ, որ հանրային գործառույթներ իրականացնող պաշտոնյաները, ընդհակառակը, պիտի ավելի նվազ պաշտպանված լինեն զրպարտության և վիրավորանքի գործերում՝ ի տարբերություն հասարակ քաղաքացու։
Հայաստանում զրպարտությունն ու վիրավորանքը ապաքրեականացվել են 2010 թվականին, այն ժամանակ կառավարությունը հաշվի էր առել ԵԽԽՎ-ի կոչն անդամ պետություններին։ Այն, ըստ էության, կրկին քրեականցվեց Գլխավոր դատախազության առաջարկությամբ:
Կապիտուլյանտներն անցնում են ընդդիմախոսների դեմ նոր գործեր կարելուն», — գրել է փաստաբանը։