Չավուշօղլուն և Բայրամովը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը

Qnnarkel en

  Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Ջեյհուն Բայրամովն այսօր հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են տարածաշրջանում վերջին իրավիճակը, այդ թվում՝ Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը, ինչպես նաև կարծիքներ են փոխանակել տարածաշրջանի երկրների մասնակցությամբ «3+3» համագործակցության հարթակի իրագործման շուրջ», -ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։ Հաղորդվում է, որ նախարարները կարծիքներ են փոխանակել Պակիստանում կայանալիք Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների առաջիկա արտահերթ հանդիպման վերաբերյալ։ Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Էմմա Չոբանյան

 factor.am

Ձեզ կհետաքրքրի...