Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու հարևանությամբ, բախվել են Kia Forte-ն ու ГАЗ 3110-ը. վերջինս էլ բախվել է ծառին.
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ, 22-ամյա Արմեն Կիրակոսյանի վարած Kia Forte մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 55-ամյա Արմեն Վարդանյանի վարած ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկներ Էդվարդ Մկրտչյանը և Գևորգ Երիցյանը: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Վոլոդյա Մկրտչյանն ու Ժորա Շահբազյանը, ինչի արդյունքում խցանում տեղի չի ունենում ու հետաքրքրասեր վարորդները մեքենաները չեն կայանում: Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Փաստի առթիվ պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում:
shamshyan.com