Կոտայքի մարզում 23–ամյա վարորդը Niva-ով բախվել է կայանված Nissan-ին ու Opel-ին, Opel-ն էլ առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել հետիոտնին.

opel

  Այսօր՝ հունվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը  00:15-ի սահմաններում Աբովյան քաղաքի Տիեզերագնացների խաչմերուկի սկզբնամասում Կոտայքի մարզի բնակիչ, 23-ամյա Արմեն Ս.-ն իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճամփեզրին կայանված, Երևանի բնակիչ, 46-ամյա Թագուհի Ն.-ին պատկանող Nissan մակնիշի  և Կոտայքի մարզի բնակիչ, 32-ամյա Սիփան Ս.-ին պատկանող Opel մակնիշի ավտոմեքենաներին: Բախման հետևանքով Opel-ն էլ հարվածել է փողոցում կանգնած  Սիփան Ս.-ին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի  3–րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

shamshyan.com 

 

Ձեզ կհետաքրքրի...