Պուտինը ԽՍՀՄ կարող է վերականգնել միայն ԱՄՆ օգնությամբ, քանի որ բացի ԱՄՆ-ից այդ. Հակոբ Բադալյան
Սուբյեկտիվ տպավորություն կիրակի երեկոյան
Բլինքենն ասում է՝ Պուտինն ուզում է վերականգնել Խորհրդային Միությունը: Չգիտես ինչու ինձ թվում է, որ նա չի ասում շարունակությունը՝ «եվ մենք որոշ իմաստով կօգնենք նրան այդ հարցում»:
Որովհետեւ Պուտինը ԽՍՀՄ կարող է վերականգնել միայն ԱՄՆ օգնությամբ, քանի որ բացի ԱՄՆ-ից այդ «քաղաքական նախագիծը» թերեւս ոչ մեկին պետք չէ: Պարզապես այդ «ԽՍՀՄ»-ն կլինի ոչ թե ԱՄՆ գլխավոր հակառակորդը՝ այսպես ասած երկրորդ բեվեռը, ինչպես օրիգինալի դեպքում էր, այլ գործնականում բուֆերը, «անվտանգության բարձիկը»՝ գլխավոր հակառակորդ Չինաստանի հետ դիմակայությունում: Ավելին, ԱՄՆ համար կարծես թե այդ «նախագիծը» գոնե առայժմ կարեւոր է իբրեւ գործընթաց: