Ռուսաստանը փակում է իր օդային տարածքը բրիտանական ինքնաթիռների համար
Ռուսաստանի Դաշնությունն արգելում է Մեծ Բրիտանիայի հետ կապված կամ այնտեղ գրանցված ինքնաթիռների ժամանումն ու տարանցումը իր օդային տարածքում:
Նշվում է, որ եթե բրիտանական ինքնաթիռներն այժմ գտնվում են Ռուսաստանի օդային տարածքում, նրանք կկարողանան հասնել վերջնակետին, սահմանափակումները կազդեն միայն այն թռիչքների վրա, որոնք կիրականացվեն արգելքի սահմանումից հետո:
Այս սահմանափակումն արվում է որպես փոխադարձ սահմանափակում, քանի որ փետրվարի 24-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ Լոնդոնը դադարեցնում է «Աերոֆլոտի» գործունեությունը Մեծ Բրիտանիայում։
ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալություն