Միակ բանը, որ մեզ զարմացրեց այն էր, թե ինչու այդ պատժամիջոցներն ուղղվեցին մարզիկների և լրատվամիջոցների դեմ. Լավրով

Lavrov

 Երրորդ համաշխարհային պատերազմը մոլորակի վրա կվերածվի ատոմային ավերիչ հակամարտության։ Այս մասին քաթարական «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը։ 

«Երրորդ համաշխարհային պատերազմը կլինի ատոմային ավերիչ պատերազմ», — ասել է նա։ 
ՌԴ ԱԳ նախարարը նաև անդրադարձել է Արևմուտքի պատժամիջոցներին՝ նշելով, որ Մոսկվայում ակնկալում էին իրադարձությունների այդպիսի զարգացումը։ «Միակ բանը, որ մեզ զարմացրեց այն էր, թե ինչու այդ պատժամիջոցներն ուղղվեցին մարզիկների և լրատվամիջոցների դեմ», — հավելել է նա։

Ձեզ կհետաքրքրի...