Ֆիրդուսի բնակիչները, որոնց տները օտարվել են նոր թաղամասի կառուցման համար, բողոքի ակցիա են իրականացնում

Firdus

 Ֆիրդուսի բնակիչները, որոնց տները օտարվել են նոր թաղամասի կառուցման համար, բողոքի ակցիա են իրականացնում կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ: Նրանց պնդմամբ`կառուցապատողը դատի է տվել իրենց, քանի որ չեն համաձայնում պայմաններին և չեն ցանկանում լքել իրենց տները։ 

«Կառուցապատողը մեր բնակելի տան և բակի տարածքի դիմաց այնքան գումար է փոխանցել, որը մի քանի անգամ քիչ է, քան մեր հասանելիք փոխհատուցումը։ Մենք մտադիր  ենք բողոքարկել որոշումը։
Կառավարության  շենքի մոտ այնքան ժամանակ կնստենք, որքան անհրաժեշտ կլինի, որպեսզի մեր խնդիրը լուծում ստանա»,- ասում են ակցիայի մասնակիցները:

«Հրապարակ օրաթերթ»

Ձեզ կհետաքրքրի...