Ավտովթար Երևանում․ բախվել են Renault-ն ու Mercedes-ը․ Mercedes-ը հայտնվել է մայթին․

avtovtar

Հուլիսի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմանում Դավիթ Բեկի փողոցում բախվել են Mercedes C180 և Renault մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ 

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկության՝ վթարի մեղավորը եղել է Renault-ի վարորդը․ նա չթույլատրելի հատվածում շրջադարձ է կատարել՝ ստեղծելով վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է ավտովթարի պատճառ։ Բախումից հետո Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։ 

Ձեզ կհետաքրքրի...