Չլինի՞ դուքել եք անգրագետ կամ տգետի պես կարծում, որ Փաշինյանը «Արցախը տվելա ադրբեջանին» . Հաըկ Թորոյան

QP 

  Դիմում եմ ՔՊ-կուսակցության ոչ շատ բարձր պաշտոնյաներին, որոնց գրառումները արտաքին քաղաքականության մեջ այլ կերպ չի դիտարկվի, իմ կարծիքով այդպիսի ՔՊ-ական պաշտոնյաներ բազմաթիվ են, Մարզպետներ, Քաղաքապետներ, ավագանու անդամներ, ՔՊ-ական զինվորականներ, ոստիկաններ, քաղծառայության ու համայնքային աշխատակիցներ, պետեր ու պետի տեղակալներ։

Հարգելիներս, ի՞նչի եք մտել «մկան ծակը», գրեթե այնպես ինչպես «2020 թ-ի Նոյեմբերի 10-ից մինչև 2021 թ-ի Փետրվար ամիսը».. Չլինի՞ դուքել եք անգրագետ կամ տգետի պես կարծում, որ Փաշինյանը «Արցախը տվելա ադրբեջանին», ախր չեմ կարող պատկերացնել, որ ինչ աստիճանի դեբիլ կարելի է լինել, որ պաշտոն զբաղեցնելով, ղեկավարելով, նման կարծիք ունենաք։ Այժմ եթե ցանկանում եք ինձ և ինձ պես մտածողներին հակառակն ապացուցել, որ դուք տգետ չեք և չեք մտել «մկան ծակը», ապա լինելով պետական չինովնիկ, ստանալով ձեր քաղաքների ժողովրդի ձայների մեծամասնությունը, ապա բարի եղեք և ձեր լսարանների համար մի փոքր գրառում կատարեք և պարզաբանում մտցրեք, որ հանրության այն զանգվածը, որը չի տիրապետում իրավիճակին, չի հասկանում, որ Արցախը մի կիլոգրամ խնձոր չէր, ոչ էլ նշանի մատանի, որ Փաշինյանը այն զարդարեր ու տար ադրբեջանին։

Հարգելի ՔՊ-ական ոչ շատ բարձր պաշտոնի ներկայացուցիչներ և կուսակցականներ, ընդիմադիր մեդիան և իրենց խամաճիկները անգրագետի պես տարածում են այն, որ Փաշինյանը Արցախը հանձնեց, իսկ այդ մանիպուլացիայի զոհն են դառնում միլիոնավոր քաղաքացիներ, չնայած որոշ ակտիվ ՔՊ-ական և ոչ ՔՊ-ական ու ոչ պաշտոնյա մարդիկ ոչինչ չեն խնայում ճիշտ ներկայացնելու իրավիճակը, ու շուտով հանրությունը այդ մարդկանց շնորհիվ կհասկանա, որ Փաշինյանը ոչինչ էլ չի տվել, Փաշինյանը Հայաստանի անվտանգությունն է ապահովել, այն Հայաստանի, որի Վարչապետը ինքն է, Փաշինյանը իր աշխատանքը վերջին շրջանում գերազանց է կատարում։ Ցավը նա է, որ այն ինչ կարելի է անել տասնյակ հազարներով, այսօր արվում է ընդհամենը մի քանի մարդկանցով։

Հարգելի մարաղ մտած ՔՊ-ականներ, հետույքներդ շարժեք, ինչքան ուշ հանրությունը հասկանա, որ Փաշինյանը պատմության մեջ իրականացնում է ոչ թե դավաճանական գործողություն այլ հերոսական գործողություն, այդքան անարդյունք կլինի, չնայած համոզված եմ, որ վերջնական արդյունքին հասնելուց հետո, մարդիկ դարերով Փաշինյանի լուսանկարը փակցնելու են իրենց տանը և խոսելու են, որ սա այն ղեկավարն է եղել, որ Հայաստանը փրկել է. երկիրը դարձրել է լիարժեք Ազատ Անկախ Հանրապետություն, ու այդպես նաև պահպանել է Արցախը, որը այսօր ոմանք չհասկանալով խոսում են, որ Արցախը Փաշինյանը տվել է։

Հարգելիներս, բացատրեք Ձեր հարևաններին, Ձեր հետևորդներին, Ձեր բարեկամներին ու անծանոթներին, որ Արցախը Հայաստանի Սուվերեն տարածք չի եղել և այսօր էլ Հայաստանի Սուվերեն տարածք չէ, իսկ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության Վարչապետն է, Փաշինյանը ոչ կարար Արցախը տար, ոչ էլ կարար Արցախը չտար.. Արցախը ունի ղեկավարներ, Արցախը ունի ԱԺ-պատգամավորներ ու նախագահ, Արցախը ունի իր ժողովուրդը, որոնք այո մեր քույրերն ու եղբայրներն են, բայց Փաշինյանը ասում է այն, ինչը կա։ Փաշինյանը այդպես ասելով և հայտարարելով, ավելի անվտանգ է դարձնում թե Հայաստանը, թե Արցախը, մի կողմից ադրբեջանը չի կարող որևիցե ոտնձգություն կատարել Հայաստանի Սուվերեն տարածքի վրա և ինքն իրեն հռչակել համաշխարհային ագրեսոր, քանի-որ ադրբեջանն էլ ճանաչում է ՀՀ-ի 29.800 կիլոմետր քառակուսի մետրը, մյուս կողմից էլ չի հարձակվի այսպես ասած « մթոմ իր Արցախի վրա».. Էս պարագայում մնալու է, որ Ադրբեջանը և Արցախը միասին նստեն բանակցությունների, այն ինչ երբեք չեն կարողացել անել նախորդ իշխանությունները, քանզի ադրբեջանը միշտ ցանկացել է բանակցություններում ՀՀ-ին տեսնել, իսկ իր պահանջները չստանալու պարագայում սպառնալ, որ ինքն էլ Սյունիքն ու Զանգեզուրի միջանցքը կվերցնի.. Հիմա տարիններով Արցախը կարող է մնալ ավելի ամուր և անընդհատ թող բանակցեն, անընդհատ թող ադրբեջանի գլխի տակ փափուկ բարձ դնեն, մինչև Հայաստանը կկարողանա ավելի հզորանալ, ՌԴ-ում իշխանափոխություն կլինի, թուրքիայում էրդողան չի լինի, ու այդ ժամանակը միայն Արցախի ու Հայաստանի օգտին կլինի։

Հարգելիներս, բացատրեք ձեր շրջապատին և Ձեր հետևորդներին, որ այսպես Արցախը կարող է նաև ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից խաղաղապահներ խնդրել, հիմնավորելով, որ դրանք անհրաժեշտ են, որպեսզի ադրբեջանը Արցախի ժողովրդին չանհանգստացնի այնքան ժամանակ, քանի դեռ բանակցություններ են գնում, ու այդպես կարելի է դարերով պահել Արցախը.. Ժողովրդին պետք է հստակ ներկայացնել, որ Փաշինյանի հայտարարությունը և ասել, որ այո Արցախի տարածքը մտնում է ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, դա չի նշանակում, որ Արցախը տվեցին, Արցախը ոչ մի փաստաթղթով Հայաստանինը չէր, որ Փաշինյանն էլ կտրեց ստորագրեց տվեց, ու թող ոչ մեկին չթվա, որ դա ալիևի ուզածն էր, ալիևը այդ հայտարարությունից հետո, 2-օրա սթրեսի մեջա, ու ատամները կրճացնելով պուտլեռին տռասա հանում, որ մի հնար գտի, բզբզա, թող ՀՀ Ղեկավարը ասի, որ Արցախը մերնա, որ ես էլ ասեմ Սյունիքն ու Սևան էլ ադրբեջանա ու հարձակվեմ Հայաստանի վրա, էդ ժամանակ էլ Աշխարհը չի կարա խառնվի, քանզի ալիևը կասի, որ ՀՀ-ն իմ հողերն ասումա իմնա, դե ես էլ ասում եմ, Հայաստաննա իմը, ու վերջում նորից ռուս ադրբեջանական տանդեմը կհասնի նրան ինչին կուզի.. Հիմա մեր հասարակությունը ինֆորմացիայի և պարզաբանման կարիք ունի, որը չի կարող անել ոչ Վարչապետը, ոչ էլ իշխանության շատ բարձր պաշտոնյանները, դա պետք է անեն այլ անձինք, բայց քանի-որ ՀՀ-ն լցված է ռուսական խամաճիկներով և 5-րդ շարասյան տականքներով, դիմում եմ ՔՊ-ի մարաղ մտած թյուրիմածություններին, ու ասում, ես եմ Ձեզ համարձակություն տալիս, վստահորեն արեք այն ինչ գրեցի, քանզի ճշմարտությունը սա է։

Hayk Toroyan

 

Ձեզ կհետաքրքրի...