Հաղթանակ Լաս Վեգասում․ Ադամյանը նվաճեց երկու ոսկե մեդալ

Մարտի 15-ին ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում կայացել է Հյուսիսային Ամերիկայի բազկամարտի միջազգային մրցաշարը, որին փայլուն մասնակցել և, տպավորիչ ելույթներով հանդես է եկել աշխարհի 8-ակի, Եվրոպայի 9-ակի չեմպիոն, աշխարհի երկակի գավաթակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ, 77 կգ քաշային Աշոտ Ադամյանը։
Աշոտը Հայաստանի պատիվը հերթական անգամ բարձր պահելով նվաճել է 2 ոսկե մեդալ։ Դա բարձր մակարդակի միջազգային մրցում էր, որտեղ հավաքվել էին աշխարհի ուժեղագույն մարզիկները։ Նախապատրաստական փուլը բավականին երկար և ինտենսիվ է եղել, մրցումները բավականին լարված, քանի որ մրցակիցները բարձր մակարդակի մարզիկներ։ Առաջին անգամ հանդես գալով 77 կգ քաշային կարգում նա կարողացել է ցուցադրել կայուն և վստահ պայքար, որի արդյունքում նվաճել երկու ոսկե մեդալ ։
Չեմպիոնը մեզ խոստաացել է շարունակել բարձր պահել Հայաստանի անունը միջազգային հարթակներում և պարգևել մեզ նորանոր հաղթանակներ։
Skip to content
