Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 12-ի: Վարակի տարածման վերաբերյալ տեղեկությունները հաղորդել է հիվանդության մշտադիտարկում իրականացնող կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
«Նախօրեին լաբորատորիա է ուղարկվել 39 թեստ, որոնցից երեքը դրական ենէ եղել: Ընդհանուր առմամբ, վարակվածների թիվը հասել է 12-ի»:
Նրա հավաստմամբ՝ կորոնավիրուսով գրեթե բոլոր վարակվածները ուղղակի կամ անուղղակի շփում են ունեցել Իտալիայի հետ, միայն երկուսն են կապ ունեցել Իրանի հետ:
Ի դեպ, երկրի գլխավոր համաճարակաբան Ամիրան Գամկրելիձեի որդին նույնպես վարակվել է կորոնավիրուսով: