Մայիսի 12-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմանում Դավիթ Բեկի պողոտայում՝ ժողովրդին հայտնի «Սարի թաղի կալցևոյում», բախվել են «Opel» և «ԶԻԼ» մակնիշների ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ բախման հետևանքով «ԶԻԼ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, փլուզել շինության պարիսպը և մասամբ հայտնվել բնակչի տան տարածքում։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։