Բաթումիի ձկան շուկայում պայթյունի ժամանակ փլուզվել են ձկան ռեստորանի պատերը:
Ինչպես տեղեկացնում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը դեպքի վայրից, միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 6-ին: Առևտրականները ռեստորանի երկու պատը և տանիքը հայտնաբերել են փլուզված:
Վնասվել է նաև ռեստորանի մոտ կայանված ավտոմեքենան: Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Ռեստորանի աշխատակիցները ենթադրում են, որ պայթյունը տեղի է ունեցել բնական գազի արտահոսքի հետևանքով: Տեղում գտնվում են իրավապահներ: Ընթանում է հետաքննություն:
1tv.ge