Այն ուժերը, որոնք փորձում են արհեստական օրակարգ ստեղծել, ունակ չեն որեւէ կերպ իշխանության ծրագրերը խառնելու. Բադասյան

Այն պնդումները, որ այս Սահմանադրության փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեն միայն «Սահմանադարական դատարանի մասին» սահմանադրական օրենքի փոփոխությունից հետո, իրականության հետ որեւէ աղերս չունեն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«-Այն քաղաքական ուժերը, որոնք փորձում են արհեստական օրակարգ ստեղծել, ունակ չեն որեւէ կերպ իշխանության ծրագրերը խառնելու․ դրանք անիմաստ փորձեր են։

-Երեկ Հայաստանի քաղաքական պատմության մեջ գրանցվեց ամենազավեշտալի դեպքերից մեկը․ որոշեցին, որ, եթե «մի փոքր» ձայներ չեն հերիքում, կարելի է «մի փոքր կլորացնել» թիվը, որը վկայում է նաեւ այդ պայքարի մակարդակի մասին։

-Սահմանդրության փոփոխությունները մտել են ուժի մեջ, դադարել է ՍԴ երեք դատավորի լիազորությունը, ինչպես նաեւ Հրայր Թովմասյանի՝ որպես նախագահ պաշտոնավարելու լիազորությունը»: