Անընդունելի է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը
ԱԺ նախկին պատգամավոր Լ․ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջի սպանված ձագի վերաբերյալ տեսանյութ։
Իմ հրատապ հանձնարարականով համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ Ոստիկանություն և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ դեպքը մանրամասն ուսումնասիրելու և հանգամանքները պարզելու համար։
❗️Անընդունելի է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը, քանի որ Հայաստանի բնաշխարհը բնակեցնող յուրաքանչյուր կենդանի մեր երկրի էկոհամակարգի անքակտելի մասն է, կենսաբազմազանության պահպանության կարևորագույն օղակ։ Առավել քան առաջնային է կարմիրգրքյան տեսակների պահպանությունն ու պաշտպանությունը, քանի որ դա բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից։
Խիստ դատապարտում եմ նման վերաբերմունքը կենդանիների նկատմամբ։
❗️Հիշեցնեմ, որ Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով․
✅տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-պատիկի չափով
✅կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-ից 5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։
Շնորհակալություն եմ հայտնում ահազանգելու համար։
ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորում եմ նման դեպքերում անհապաղ ահազանգել ՀՀ Ոստիկանություն, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին կամ դիմել Շրջակա միջավայրի նախարարություն։
#պաշտպանված_շրջակա_միջավայր ունենալո՛ւ ենք
? Անընդունելի է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունըԱԺ նախկին պատգամավոր Լ․…
Опубликовано Ռոմանոս Պետրոսյան Romanos Petrosyan Среда, 26 августа 2020 г.