Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումից հետո իր դստեր ինքնազգացողությունը լավ է: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Այսօր մեր մասնագետների համար միանգամայն ակնհայտ է, որ այս պատվաստանյութը կայուն իմունիտետ է ձևավորում, արտադրվում են հակամարմիններ՝ ինչպես իմ դստեր մոտ: Եվ այն անվնաս է: Փառք Աստծո, դուստրս շատ լավ է զգում իրեն»,- հայտարարել է Կրեմլի ղեկավարը:
Պուտինը հավելել է, որ ներարկումից հետո առաջին օրը նրա ջերմությունը եղել է 38.4 աստիճան, երկրորդ օրը՝ 37-ից քիչ ավելի, այնուհետև՝ ջերմություն չի ունեցել:
ՌԴ նախագահի խոսքով՝ դուստրն իր հետ չի խորհրդակցել կորոնավիրուսի պատվաստման հարցում: Նա ինքնուրույն է որոշում կայացրել ու կամավոր դարձել: