Auroranews-ի տեղեկություններով այս րոպեներին Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի խաղողագործները երկկողմանի փակել են մարզ տանող ճանապարհը:
Auroranews- ը կապ հաստատեց Փոքր Վեդիի համայնքապետ Նորիկ Մարտիրոսյանի հետ:
«Բողոքի ակցիայի մասնակիցները հիմնականում Լուսառատ համայնքի բնակիչներն են, մի քանիսն են մեր համայնքից: Մարդիկ բողոքում են խաղողի մթերման գներից: Տեղյակ եմ, որ այս րոպեներին մարզպետը գալիս է այստեղ, որ տեղում փորձի հարթել խնդիրը»,- նշեց մեր զրուցակիցը:
11:10 լրացում
Auroranews- ի հետ զրույցում Լուսառատի համայքապետը նշեց, որ ճանապարհն այս րոպեներին բաց է: «Քաղաքացիներն այն բացել են մարզպետի այցից հետո և պայմանավորվել են նրա հետ մարզպետարանում հանդիպել ժամը 15:00-ին»