Գանձակի օդանավակայանի կարևորությունը․
Որպեսզի առարկայական պատկերացում կազմենք, թե ինչ է նշանակում ոչնչացնել Գանձակի օդանավակայանը, քարտեզով մի քանի փաստի ուշադրություն դարձնենք։
Դա Արցախի սահմանից հեռու է ընդամենը 60,8կմ, ինչը կործանիչների համար վայրկյանների հարց է։
Ոչնչացնելով այդ օդանավակայանը՝ հայկական բանակը փաստացի մեր տարածքը ապահովեց թշնամու օդային հարձակումների մի փուլից, իհարկե, ոչ ամբողջական։
Գանձակի օդանավակայանում էին տեղակայված թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչները, որոնք ավերիչ հարվածներ են հասցնում ՀՀ և Արցախի սահմանամերձ բնակավայրերին ու հայկական զինված ուժերին։
Ոչնչացնելով այդ օդանավակայանը՝ հայկական բանակը նախ հավանաբար ոչնչացրել է թուրքական այդ կործանիչներից մի քանիսը, ապա նրանց զրկել թռիչքներ իրականացնելու հարմար վայրից։ Որպեսզի թուրքերը կարողանան հարվածներ հասցնել մեր դիրքերին, պետք է թռիչքներ կատարեն Ադրբեջանի ավելի հեռու օդանավակայաններից, ինչը հայկական ՀՕՊ-ին հնարավորություն կտա կողմնորոշվելու և ոչնչացնելու թշնամու կործանիչները։
Թուրքական F-16 կործանիչների թռիչքը կոորդինացվում էր դեռևս Թուրքիային պատկանող Կարս քաղաքի ռադարային կայաններից, քանի որ դա էր ամենամոտը։
Ոչնչացնելով այդ օդանավակայանը՝ հայկական բանակը փաստացի թուրքերին զրկել է Կարսից թուրքական զինուժի գործողությունները կոորդինացնելու հնարավորությունից։