Քրդական աշխատավորական կուսակցությունը ստանձնել է տարածաշրջանի հում նավթը Թուրքիա տեղափոխող նավթամուղի պայթյունի պատասխանատվությունը՝ հայտնում է ParsToday-ը՝ հղում անելով Իրաքյան Քրդստանի տարածաշրջանի լրատվամիջոցներին:
Իրաքյան Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) լրատվամիջոցներում և լրատվական կայքերում հայտարարել է, որ խմբավորման զինված գրոհայինները պայթեցրել են նավթամուղը, որն անցնում է է Թուրքիայի հարավային Մարդին նահանգի Բաղուք շրջանով:
Երեկ վաղ առավոտյան իրականացված «ահաբեկչական գործողությունից» հետո, Իրաքյան Քրդստանի տեղական կառավարությունը պաշտոնապես հայտարարեց այդ մասին և դատապարտեց տարածաշրջանից Թուրքիայի տարածքով նավթի արտահանման դադարեցումը:
Ըստ Էրբիլի պաշտոնյաների՝ պայթյունը տեղի է ունեցել անցած չորեքշաբթի, իսկ նավթի արտահանումը «ամբողջությամբ» դադարեցվել է:
Երկուշաբթի առավոտյան իրաքյան լրատվամիջոցները հաղորդեցին նաև, որ հարավային Մուսաննա նահանգում գտնվող գազատարում տեղի է ունեցել խոշոր պայթյուն, որի հետևանքով զոհվել է առնվազն 3 և վիրավորվել 25 մարդ:
1lurer.am