Շաբաթ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը թիրախավորել են Իրանի հյուսիսարևմտյան սահմանների՝ Ադրբեջանի մոտ գտնվող ահաբեկչական խմբավորումների դիրքերը:
Հայտարարության մեջ ասված է. «Ազգային անվտանգությունը և հատկապես սահմանամերձ նահանգների ժողովրդի խաղաղության և անվտանգության պահպանումն Իրանի զինված ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի կարմիր գիծն է, և մեր ուժերը այդ կապակցությամբ որևէ սահման չեն ճանաչում»:
Ուրբաթ Իրանի սահմանապահները կանխել էին ահաբեկիչների մուտքը Իրանի տարածք, զոհվել էին երեք իրանցի սահմանապահներ: