«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներն այս պահին Սյունիքում են, որտեղ քաղաքացիները փակել են ճանապարհը։ Նրանք ցանկանում են մեկնել Շուռնուխ։
«Մենք ուզում ենք գնանք Շուռնուխ տեսնենք՝ ինչ է կատարվում։ Մենք որպես ընդդիմադիր պատգամավորներ եկել ենք, որպեսզի ձեր կողքին լինենք։ Երեկ գնացել ենք Գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ-ի ժամանակների քարտեզների մասնագետների հետ նստել նայել ենք։ Հիմա տարբերակներ կան, բայց պետք է բանակցվեն։ Ես չեմ կարող բանակցել, քանի որ ես Կառավարության ներկայացուցիչ չեմ, գործադիր չեմ, վարչապետ չեմ, ԱԳՆ չեմ»,- դիմելով ճանապարհ քաղաքացիներին՝ ասաց ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներին, սակայն, սյունեցիները թույլ չտվեցին գնալ Կապան։
«Եթե խնդիր լուծող եք, նույն խնդիրն այստեղ է։ Գորիսում լուծեք, շարժվեք առաջ»,- ասաց բնակիչներից մեկը։