Կիրակի «Կատյուշա» հրթիռային կայանքներից առնվազն երեք հրթիռ է արձակվել Բաղդադում ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ` հայտնում է Al-Arabiya-ն:
Դեսպանատան պաշտպանության համար տեղակայված ՀՕՊ տակտիկական կայանքները փորձել են կանխել արձակված հրթիռները: Զոհերի մասին տեղեկություններ չկան:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ ամերիկյան դեսպանատունը գտնվում է Բաղդադի «կանաչ գոտում», որտեղ տեղակայված են Իրաքում դիվանագիտական ներկայացուցչություններն ու պետական հիմնարկները:
Հակաօդային պաշտպանության համակարգերին հաջողվել է խոցել «կանաչ գոտու» մերձակայքում ընկած հրթիռները: Հեռուստաալիքի տվյալներով՝ Իրաքի անվտանգության ծառայությունները փնտրում են այն կայանքները, որտեղից հրթիռներ են արձակվել: