Երեկ՝ փետրվարի 1-ին, մամուլում տեղեկություն տարածվեց, թե նախօրեին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայ սահմանապահների ծառայության պայմանների մասին բարձրաձայնող սպա Անդրանիկ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջից հեռացրել է տեսանյութը և անհետացել։
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ վերջինս գտնվում է ռազմական ոստիկանությունում, ձերբակալված է:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հերքել է տարածվող լուրերը՝ նշելով, որ Անդրանիկ Պողոսյանի դեմ քրեական գործ չի հարուցվել։ Նա նաև ավելացրել է՝ Պողոսյանի՝ ռազմական ոստիկանություն կանչվելու մասին լուրերը ևս իրականությանը չեն համապատասխանում՝ հայտնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը:
Տեղեկատվության ստուգման կենտրոն