Օրեր առաջ լրատվականներից մեկը, հղում անելով սեփական աղբյուրներին, գրել էր, թե, իբր, ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն իրեն օգնական է նշանակել եղբորը՝ Արթուր Հարությունյանին:
«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցմանն ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից հերքեցին այդ լուրը՝ նշելով, որ այն չի համապատասխանում իրականությանը: Արթուր Հարությունյանը ՊՆ-ում որևէ պաշտոն չի զբաղեցնում։