ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այս պահին դեռ որևէ որոշում չի կայացրել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու վերաբերյալ: «Հայկական ժամանակի» հետ զրույցում նախագահի աշխատակազմից տեղեկացրեցին, որ Արմեն Սարգսյանը դեռ ժամանակ ունի: Օրենքով սահմանված եռօրյա ժամկետը վաղն է լրանում:
Նշենք, որ ըստ Սահմանադրության՝ Սարգսյանը ԳՇ պետին ազատելու մասին վարչապետի առաջարկը կա՛մ պետք է եռօրյա ժամկետում հաստատի, կա՛մ առարկություններով վերադարձնի վարչապետին:
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին վարչապետը ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել։
armtimes.com