Համաձայն ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանի՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնի թափուր լինելու պայմաններում գլխավոր շտաբի բնականոն կենսագործունեությունն ապահովելու նպատակով, ԳՇ պետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես հանձնարարվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին՝ հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
Հիշեցնենք՝ Գալստյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնում է 2009-ից: Ավելի վաղ Գալստյանը զբաղեցրել է ավիացիոն ջոկատի, զորամասի, ապա՝ բազայի հրամանատարի պաշտոնները: