Հաստատվել է հանրակրթական պետական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղը համալրելու մրցույթի թեստավորման հարցաշարը:
Հարցաշարում ներառված են մանկավարժական, հոգեբանական, ուսումնամեթոդական իմացությունը (70 տոկոս), ինչպես նաև կրթության բնագավառի օրենսդրության (30 տոկոս) ստուգող հարցեր:Հարցաշարը կազմված է 200 հարցից:
Համաձայն ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցութային նոր կարգի` մրցույթը կայանալու է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի: Հարցազրույցի փուլի հարցաշարում ներառվում է հինգ հարց, որոնք կազմում են հանրակրթական ուսումնական հաստատությունները: Դրանք բնույթով պետք է լինեն իրավիճակային` ուղղված մասնակիցների մանկավարժական և ուսումնամեթոդական գիտելիքների, կարողությունների ու հմտությունների բացահայտմանը։