ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Իշխան Մաթևոսյանին ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից ազատելու մասին:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը՝
Իշխան Մաթևոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում: