Ադրբեջանում չի հաջողվում մեկուսացնել անտառային հրդեհները։ Մասնավորապես, օգոստոսի 11-ից Գաբալայի Թիքանլի գյուղի մոտակայքում լեռնաանտառային տեղանքում բռնկված հրդեհը շարունակում է տարածվել։ Ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների նախարարությանը նշում են, որ հրդեհաշիջման գործընթացում երկրորդ ուղղաթիռն է ներգրավվել։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են ոչ միայն ԱԻՆ հրդեհային ծառայությունը, քաղաքացիական պաշտպանության ուժերը, Էկոլոգիայի նախարարության աշխատակիցները, այլև տեղի բնակիչները։ Էմմա Չոբանյան