Աֆղանստանի նկատմամբ վերահսկողություն սահմանած արմատական «Թալիբան» խմբավորման Կատարի քաղաքական բյուրոյի խոսնակ Մուհամեդ Նայիմ Վերդաքը հայտարարել է, թե իրենք ցանկանում են Թուրքիայի հետ ստեղծել կառուցողական, բարիդրացիական և լավ հարաբերություններ։
«Թուրքիան կարևոր երկիր է, իսկ թուրքերը՝ մահմեդական եղբայր ժողովուրդ։ Թուրքիայի հետ կան պատմական, սոցիալական և մշակութային հարաբերություններ։ Մենք Թուրքիայի հետ որևէ խնդիր չունենք: Ուզում ենք, որ Թուրքիան մեզ օգնի»,- ասել նա։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ ավելի վաղ ասել էր, եթե ազդակներ լինեն, ապա իրենք կերկխոսեն «Թալիբանի» հետ։