Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ այսօրվանից մետրոպոլիտենի ուղեվարձի գանձման էլեկտրոնային համակարգը չի գործելու։
Նշվում է, որ խնդիրը գտնվում է ընկերության համապատասխան բաժնի մասնագետների ամենօրյա ուշադրության կենտրոնում։
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վճարային քարտերում առկա երթերը կարող եք օգտագործել՝ մինչև դրանց սպառվելը։
Պատճառած անհարմարությունների համար՝ կանխավ հայցում ենք Ձեր ներողամտությունը»,-ասված է հայտարարության մեջ։