Երևանի քաղաքապետի տեղակալներ Լևոն Հովհաննիսյանը և Ստեփան Մաչյանը Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանի ուղեկցությամբ շրջել են Արաբկիրի այն հատվածներում, որտեղ առաջիկայում տրվելու է քաղաքաշինական խոշոր նախագծերի մեկնարկը:
Նախագծի իրականացմամբ աղբատեղիի վերածված և հակասանիտարական վիճակում գտնվող նախկին գնացքի գծերի փոխարեն Արաբկիրը կունենա նոր ճեմուղի, որը կստեղծի բոլորովին նոր միաջավայր: