F-16 կործանիչների արդիականացման և մատակարարման վերաբերյալ թուրք-ամերիկյան բանակցություններն անցել են դրական մթնոլորտում:
Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարը օդուժի հրամանատար բանակի գեներալ Հասան Քյուչյուքայուզի հետ հանդիպման ժամանակ:
«Հավատում ենք, որ այս հարցում ԱՄՆ-ն ընդառաջ կգնա Թուրքիայի կարիքներին: Ըստ իս՝ այս ամենը չի անտեսվի ԱՄՆ վարչակազմի կողմից հավաքական պաշտպանության և փոխգործակցության առումով։ Հիմք է ստեղծվել շփումները շարունակելու համար, քանի որ թե Թուրքիա եկած ԱՄՆ պատվիրակությունների հետ ունեցած հանդիպումները, թե ԱՄՆ մեկնող թուրքական պատվիրակության շփումները կոնգրեսականների հետ դրական մթնոլորտում են եղել»,-շեշտել է Աքարը: