Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. ՌԴ քաղաքացին MAN բեռնատարով բախվել է քաղաքացուն օգնության հասած փրկարարների ավտոմեքենային.
Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում բախվել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Վլադիմիր Գալանովի վարած MAN մակնիշի K393 YT 163 RUS համարանիշի և Կոտայքի մարզի բնակիչ Հայկ Սարգսյանի վարած ГАЗ 66 մակնիշի 216 VV 01 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ГАЗ 66-ի ուղևոր Վազգեն Մինասյանը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ГАЗ 66-ը հաշվառված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հաշվեկշռում, վարորդն ու վիրավորը աշխատում են ԱԻՆ ՓԾ Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատում և նրանք նշված վայր էին ժամանել Hyundai մակնիշի 863 AՏ 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդին օգնություն ցուցաբերելու նպատակով, քանի որ Hyundai-ը մասամբ կախվել էր կամրջի բետոնե հատվածում ու փրկարարները մինչ սահմանազատում էին տարածքն ու աշխատանքներ էին կատարում ավտոմեքենան անվտանգ վայր տեղափոխելու համար, MAN բեռնատարը բախվել էր ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ГАЗ 66-ին:
shamshyan.com