Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. Mercedes-ը Քեթիի ոլորաններում մխրճվել է բեռնատարի կցորդիչի մեջ. կան վիրավորներ.
Այսօր՝ փետրվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Mercedes մակնիշի 36 FL 479 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 132 կմ հատվածում՝ Քեթիի ոլորաններում, մխրճվել է Տcania մակնիշի WB-309-BB համարանիշի բեռնատարի կցորդիչի մեջ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդն ու նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նաիրի Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավոր ուղևորի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի, տեղի Ճանշինը կատարել է համապատասխան աշխատանքներ և երթևեկությունը եղել է ազատ։