Արթուր Ալեքսանյանը պարզաբանել է.

Parzabanum

 Օլիմպիական չեմպիոն, հունահռոեմական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջով հանդես է եկել հայտարարությամբ և պարզաբանել է իր անվան հետ կապված վերջին լուրը:    

«Հարգելի՛ հայրենակիցներ, երեկվանից լրատվամիջոցները չեն դադարում շահարկումները՝ կապված ֆեյսբուքյան էջում կատարված գրառման հետ։ Մեկ անգամ ևս փաստում եմ, որ երեկ իմ անունով գործող ֆեյսբուքյան էջում կատարված գրառման հեղինակը ես չեմ։ Այդ էջի մասին տեղյակ եմ եղել, բայց քանի որ այն միշտ գրառումներ է կատարել, հղում տալով Ինստագրամ սոցիալական կայքի իմ պաշտոնական էջին, որևէ խնդիր չեմ տեսել։ 

Այս պահին ֆեյսբուքյան այդ էջը արգելափակված է, սակայն և՛ Ֆեյսբուքում, և՛ Ինստագրամում գործում են իմ անունով այլ էջեր, որոնց հետ ևս ես առնչություն չունեմ։ Ուստի թյուրիմացություններից խուսափելու և ապատեղեկատվություն չտարածելու համար հետևե՛ք միայն Ինստագրամի իմ պաշտոնական էջին»,- նշված է հանրահայտ ըմբշամարտիկի պարզաբանման մեջ։

Հավելենք, որ Արթուր Ալեքսանյանի անունով գրոծող ֆեյսբուքյան էջում հրապարակվել էր «Գուրգեն, չհանձնվես։ #Respect #Solidarity» գրառումը, դրանով իբր ըմբիշն իր աջակցությունն էր հայտնել ՊԵԿ նախկին նախագահ, այժմ կալանավորված Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Գուրգեն Խաչատրյանին, ով այժմ հետախուզվում է։

Ձեզ կհետաքրքրի...