Ինչ է սպասվում վաղվանից. բռնության կոչեր հնչեցնողները կպատժվեն օրենքով. armlur
Վաղը՝ մայիսի 16-ին, ուժի մեջ է մտնելու ՀՀ քրեական օրենսգրքում կատարված լրացումները: Ըստ այդ լրացումների, քրեականացվում է բռնության կոչերը, բռնությունն արդարացնելն ու քարոզելը։
Այսպիսով, ինչ է ենթադրում օրենքը
Հոդված 226.2. Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը
1. Անձի կամ անձանց խմբի նկատմամբ
սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված
— բռնություն գործադրելու հրապարակային կոչերը,
— նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ
— քարոզելը,
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը ՄԵԿ ՏԱՐԻ ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից.
2) պաշտոնեական դիրքն օգտագործելով՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից ԵՐԵՔ տարի ժամկետով կամ առանց դրա: